Պրեմիեր լիգայի ղեկավարը կլքի պաշտոնը արաբների կողմից Նյուքասլը գնման պատճառով
Անգլիական Պրեմիեր լիգայի նախագահ Գարի Հոֆմանը կլքի պաշտոնը արաբների կողմից «Նյուքասլի» գնման պատճառով։
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ԱՊԼ-ի բոլոր ակումբները բողոք-հայտ են ներկայացրել «Նյուքասլի» դեմ` կապված Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի կողմից «կաչաղակների» ձեռքբերման հետ։
Հաղորդվում է, որ հոֆմանն այդ գործարքի մեղքի մեծ մասի պատասխանատվությունը վերցրել է իր վրա։
Սպասվում է, որ Հոֆմանի` պաշտոնից հեռանալու մասին կհայտարարվի առաջիկա օրերին։
Նշենք, որ 61-ամյա ֆունկցիոները ԱՊԼ-ի ղեկավար է դարձել 2020 թ. ապրիլին։
Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումային հիմնադրամը գնել է «Նյուքասլը»` դառնալով ակումբի նոր սեփականատերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Գարի Հոֆման, Նյուքասլ, Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումային հիմնադրամ