Պրեմիեր լիգան հրաժարվել է հետաձգել Բարնլի – Էվերտոն հանդիպումը

Պրեմիեր լիգան հրաժարվել է հետաձգել Բարնլի – Էվերտոն հանդիպումը

24/12/2021 - 14:33

Անգլիական Պրեմիեր լիգան որոշել է չհետաձգել դեմտեմբերի 26-ին 19-րդ տուրի շրջանակում կայանալիք «Բարնլի» – «Էվերտոն» հանդիպումը` չնայած այն հանգամանքին, որ Լիվերպուլը ներկայացնող ակումբը վնասվածքների և կորոնավիրուսի համաճարակի պատճառով դժվար թե կարողանա այդ խաղին ներկայանալ ամբողջական կազմով։

«Այժմ պետք է հասկանամ` արդյո՞ք իմ տրամադրության տակ կան 11 առողջ ֆուտբոլիստներ, ովքեր պատրաստ են դուրս գալ խաղադաշտ, թե` ոչ։ Զարմացած եմ, որ ստիպված ենք մասնակցել այդ հանդիպմանը։

«Բարնլիի» դեմ հանդիպումից առաջ իրավիճակն էականորեն տարբերվում է «Չելսիի» դեմ խաղից (1:1) առաջ ստեղծված իրավիճակից։

Իրականությունն այն է, որ ստիպված ենք դուրս գալ այս ծանր իրավիճակից։ Պետք է համբերել մինչև վաղը կամ մյուս օրը, որպեսզի հասկանանք, թե ովքեր են պատրաստ մասնակցել «Բարնլիի» դեմ հանդիպմանը։

Այժմ իմ գլխավոր նպատակն է հավաքել գոնե 11 ֆուտբոլիստների, որվքեր կկարողանան «Բարնլիի» դեմ խաղում հանդես գալ յուրաքանչյուր դիրքերում, սակայն դա բարդագույն խնդիր է, քանի որ մեր կազմից բացակայում են 9 տարբեր դիրքերի ֆուտբոլիստներ և 3 դարպասապահ»,- «Բարնլիի» դեմ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուիլիսի ժամանակ նշել է «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, ում խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։

Նշենք, որ, ըստ իսպանացի մասնագետի հաղորդման, այժմ «Էվերտոնի» կազմից 6 ֆուտբոլիստներ բացակայում են տարբեր վնասվածքների պատճառով, իսկ 5-ը` կորոնավիրուսի։

Հաղորդվում է, որ այժմ «իրիսների» կազմից այդ հանդիպմանը պատրաստ են մասնակցել միայն 12 ֆուտբոլիստներ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ 19-րդ տուրից արդեն հետաձգվել են «Լիվերպուլ» – «Լիդս» և «Վուլվերհեմպտոն» – «Վոթֆորդ» հանդիպումները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022