ՊՍԺ – «Արսենալ» հանդիպման մրցավարական անձնակազմը
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՊՍԺ – «Արսենալ» հանդիպման մրցավարական անձնակազմը։
Գլխավոր մրցավար – Դանիել Զիբերտ (Գերմանիա)։
Եզրային մրցավարներ – Յան Զայդել, Ռաֆայել Ֆոլտին (երկուսն էլ` Գերմանիա)։
Տեսաօգնականներ – Բաստիան Դանկերտ, Ռոբերտ Շրյոդեր (երկուսն էլ` Գերմանիա), Կառլոս դել Սերո Գրանդե (Իսպանիա)։
Չորրորդ մրցավար – Սանդրո Շերեր (Շվեյցարիա)։
Պահեստային մրցավար – Գվադելուպե Պորաս Այուսո (Իսպանիա)։
42-ամյա Զիբերտը կարիերայում առաջին անգամ կսպասարկի եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ։
Գերմանացի մրցավարը կարիերայում 27 հանդիպում է սպասարկել Չեմպիոնների լիգայում, ցույց տվել 122 դեղին, 7` կարմիր քարտ, նշանակել 11-մետրանոց 8 հարված։
ՊՍԺ – «Արսենալ» հանդիպումը կկայանա մայիսի 30-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում, մեկնարկը` ժամը 20:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արսենալ, Դանիել Զիբերտ, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ