Պորտուն հաղթեց Բենֆիկային` 30-րդ անգամ դառնալով Պորտուգալիայի չեմպիոն🎥

Պորտուն հաղթեց Բենֆիկային` 30-րդ անգամ դառնալով Պորտուգալիայի չեմպիոն🎥

08/05/2022 - 11:06

Պորտուգալական Լիգա ԲՎԻՆ-ի 33-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լիսաբոնի «Դա Լուժ» մարզադաշտում, որտեղ «Պորտուն» հյուրընկալվելիս մրցեց «Բենֆիկայի» դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «Պորտուին» հաջողվեց 90+4-րդ րոպեին հաղթանակ կոզել. «վիշապներին» հաղթանակ պարգևեց Զայդու Սանուիսիի խփած միակ գոլը։

Այսպիսով, Սերժիո Կոնսեյսաուի թիմը հաղթեց 1:0 հաշվով, վաստակեց միավոր ու առաջնության ավարտին մեկ տուր առաջ դարձավ Լիգա ԲՎԻՆ-ի չեմպիոն։

Նշենք, որ «Պորտուն» հոբելյանական` 30-րդ անգամ դարձավ Պորտուգալիայի չեմպիոն։

«Բենֆիկան», 71 միավորով, 3-րդն է և առաջնությունը միանշանակ ավարտելու է այդ դիրքում ու հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022