Պորտուգալիայի առաջնությունում 200-ից ավելի հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն` «Արարատ-Արմենիայի» սպորտային տնօրեն 📸
«Արարատ-Արմենիայի» նոր սպորտային տնօրեն է նշանակվել բրազիլացի Ռաֆայել Բրակալին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նախկին դարպասապահը ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է Պորտուգալիայի առաջնությունում, 262 խաղից 76-ում դարպասը պահել անառիկ։ Նա պորտուգալական ակումբներից հանդես է եկել «Նասիոնալի», «Արոկայի», «Բոավիշտայի», «Օլյանենսեի» և «Պորտուի», ինչպես նաև հունական «Պանտեոլիկոսի» ու բրազիլական «Պաուլիստայի» կազմում։
43-ամյա ֆունկցինոերը 2023-25 թթ. եղել է «Բոավիշտայի» սպորտային տնօրենը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Արարատ-Արմենիա, Բոավիշտա, Հայաստանի-առաջնություն, հայկական-ֆուտբոլ, ՀՊԼ, Նասիոնալ, Պորտու, Պորտուգալիայի առաջնություն, Ռաֆայել Բրակալի