Պոչետինո. «Չելսին արժանի էր հաղթանակի»
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Չելսին» տնային խաղում 4:3 հաշվով թրիլերային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։
Հանդիպումի հետո լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կիսվել է տպավորություններով.
«Շատ երջանիկ եմ, քանի որ կարծում եմ` «Չելսին» արժանի էր հաղթանակի։ Ծանր խաղ էր, բայց, ընդհանուր առմամբ, մենք մրցակցից լավն էինք։
Մենք շատ լավ սկսեցինք խաղը, սակայն բաց թողած գոլը հոգեբանական առումով վատ անդրադարձավ թիմի վրա։ Մեր Խաղը հիասքանչ չէր, բայց լավն էր։
Սա երկրպագուների հետ կապ հաստատելու սկիզբն է։ Այս հաղթանակը շատ կարևոր է մեր ապագայի համար։
Ինչ վերաբերում է Պալմերին, նա անհավանական աշխատանք կատարեց։ Քոուլը բնավորություն ու վարպետություն ցույց տվեց»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն։
Հավելենք, որ «Չելսին» «կարմիր սատաների» դեմ խաղում երկու գոլ խփեց 90+10-րդ և 90+11-րդ րոպեներին ու 2-3-ից հաշիվը դարձրեց 4:3` անելով ֆանտաստիկ comeback։ Այդ խաղում «ազնվականների» կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Քոուլ Պալմերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Մանչեսթեր Յունայթեդ, Մաուրիսիո-Պոչետինո, Չելսի, Քոուլ Պալմեր