Պերեսը տնօրենների խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ կապված Բարսելոնայի կոռուպցիոն սկանդալի հետ

Պերեսը տնօրենների խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ կապված Բարսելոնայի կոռուպցիոն սկանդալի հետ

11/03/2023 - 20:28

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կատալոնիայի դատախազությունը մեղադրանք է առաջարդել «Բարսելոնայի» դեմ՝ կապված կոռուպցիոն սկանդալի հետ:

Պայմանավորված այդ ամենով՝ «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը տնօրենների խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել.

«Հաշվի առնելով «Բարսելոնայի» և նրա երկու նախագահների դեմ մեղադրանքների լրջությունը՝ կապված կոռուպցիայի հիմնավոր կասկածների և մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրայի ու ակումբի միջև եղած կապերի հետ, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը տնօրենների արտակարգ նիստ է հրավիրել՝ որոշելու այն գործողությունները, որոնք ակումբը նպատակահամար է համարում այս հարցում»,- գրված է «արքայական» ակումբի պաշտոնական կայքում տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ մադրիդյան ակումբի տնօրենների խորհրդի արտակարգ նիստը տեղի կունենա մարտի 12-ին:

Հիշեցնենք՝ հավաստի տեղեկություններ կան, որ «Բարսելոնան» 2001-2018 թթ. ընթացքում 6.6 մլն եվրո է վճարել DANSIL 95 խորհրդատվական ընկերությանը, որը պատկանում է Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային, ով այդ ժամանակ եղել է նաև Իսպանիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի փոխնախագահ:

Մեղադրանք է առաջադրվել «Բարսելոնայի» նախկին նախագահներ Սանդրո Ռոսելին և Խոսեպ Մարիա Բարտոմեուին, ակումբի նախկին փոխնախագահներ Օսկար Գրաուին և Ալբերտ Սոլերին, ինչպես նաև Խոսեպ Մարիա Էնրիկես Նեգրեյրային:

Բոլոր ամբստանյալները մեղադրվում են սպորտի ոլորտում կոռուպցիայի, անարդար վարչարարության և փաստաթղթերի կեղծման համար։


Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023