Պերեսը կողմնորոշվել է Անչելոտիին փոխարինողի հարցում
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ու ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին, ինչից հետո իտալացի մասնագետն, ամենայն հավանականությամբ, կհեռանա զբաղեցրած պաշտոնից։
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Կառլո Անչելոտիի փոխարինող տեսնում է Խաբի Ալոնսոյին, ով ներկայումս մարզում է «Բայերը»։
Հատկանշական է, որ իսպանացի մասնագետի և գերմանական ակումբի միջև գործող պայմանագիրը նույնպես ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին, ինչը կարող է խթանել, որպեսզի վերջինս գլխավորի «Ռեալը»։
Նշենք` կան բազմաթիվ խոսակցություններ, որ պայմանագրի ավարտից հետո Անչելոտին գլխավորելու է Բրազիլիայի հավաքականը, որի ղեկին ցանկանում է մասնակցել ԱԱ-2026-ին և դառնալ չեմպիոն։
Հավելենք, որ «Պապա Կառլոն» «արքայական» ակումբը մարզում է 2021 թ. հուլիսից։
«Ռեալն» այդ ընթացքում 6 տիտղոս է նվաճել, այդ թվում` դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող։
Ինչ վերաբերում է Խաբի Ալոնսոյին, ապա վերջինս «Բայերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է 2022 թ. հոկտեմբերին։
Ալոնսոն, որպես ֆուտբոլիստ, 2009-14 թթ. պաշտպանել է հենց մադրիդյան ակումբի գույները, որի կազմում անցկացրել է 236 հանդիպում` դառնալով 6 գոլի և 31 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բայեր Լևերկուզեն, Խաբի Ալոնսո, Կառլո Անչելոտի, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆլորենտինո Պերես