Պեդրին վնասվածքի պատճառով դեռ կբացակայի տևական ժամանակ

Պեդրին վնասվածքի պատճառով դեռ կբացակայի տևական ժամանակ

26/10/2021 - 10:38

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խորացրել է վնասվածքը, որը ստացել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում «Բավարիայի» դեմ կայացած հանդիպման ժամանակ (0:3

Ինչպես տեղեկաղնում է AS-ը, հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած մարզման ժամանակ երիտասարդ ֆուտբոլիստը ցավեր է զգացել քառագլուխ մկանի հատվածում և ստիպված է եղել ժամանակից շուտ ավարտել մարզումը։

Հաջորդ օրը Պեդրին լրացուցիչ բուժզննում է անցել, ինչը ցույց է տվել, որը նրա վնասվածքը սրվել է։

Աղբյուրի փոխանցմամբ` իսպանացի կիսապաշտպանը դեռ բաց կթողնի ևս 3 շաբաթ։ «Բարսելոնայի» մարզչական շտաբը հուսով է, որ Պեդրին շարք կվերադառնա նոյեմբերին կայանալիք հավաքականների հանդիպումներից հետո։

Այժմ ֆուտբոլիստը պետք է թեթևացնի մարզումային ծանրաբեռնվածությունը և հանգիստ պայմաններում վերականգնվի վնասվածքից։

Հատկանշական է, որ, ամենայն հավանականությամբ, կատարվածի մեղավորը «բլաուգրանասի» բուժանձնակազմն է, որը փորձել է արագացնել Պեդրիի վերականգնումը, որպեսզի վերջինս մասնակցի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակում «Բենֆիկայի» դեմ կայացած հանդիպմանը (0:3

Արդյունքում Պեդրին մասնակցել է այդ հանդիպմանը, սակայն 68-րդ րոպեին չի կարողացել շարունակել խաղը և փոխարինվել է։

Սպասվում է, որ Պեդրին դաշտ կվերադառնա միայն նոյեմբերի 21-ին։ Այդ օրը «կապտանռնագույնները» Լա լիգայի 14-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ կմրցեն «Էսպանյոլի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor