Պարի ՆՆ-ի գլխավոր տնօրենը հայտնել է Սևիկյանի տրանսֆերի ֆինանսական մանրամասները
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը տեղափոխվել է հունգարական «Ֆերենցվարոշ»։
Նիժնի Նովգորոդը ներկայացնող ակումբի գլխավոր տնօրեն Դավիթ Մելիք-Հուսեյնովը ներկայացրել է գործարքի մանրամասները.
«Գործարքն արժեցել է 1,2 մլն եվրո։ Բացի այդ, ներառված է 7% մասնաբաժին Սևիկյանի հաջորդ տրանսֆերից»,- մեջգերում է Championat.com-ը։
Նշենք, որ այս գործարքը դարձել է «Պարի ՆՆ»-ի պատմության երկրորդ ամենաթանկարժեք վաճառքը և զիջում է միայն Իլյա Ագապովի տրանսֆերին, ում դիմաց ԲԿՄԱ-ն 2023 թ. հունվարին ակումբին վճարել 1,3 մլն եվրո։
Հավելենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը հունգարական ակումբի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդգար Սևիկյան, Հունգարիայի Բարձրագույն առաջնություն, Նիժնի Նովգորոդ, Պարի ՆՆ, տրանսֆերներ