Պաշտոնական. Ռոման վարձակալեց Արսենալի ֆուտբոլիստին

Պաշտոնական. Ռոման վարձակալեց Արսենալի ֆուտբոլիստին

09/01/2022 - 16:56

Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Արսենալի» կիսապաշտպան Էյնսլի Մետլեյնդ-Նայլսին։

Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, որի դիմաց «զինագործները» կստանան 500 հազար եվրո։

Նշենք, որ վարձակալության ավարտից հետո հռոմեական ակումբը չի ունենալու 24-ամյա ֆուտբոլիստին գնման իրավունք։

Հավելենք, որ Մետլեյնդ-Նայլսն «Արսենալի» սան է, որի գլխավոր թիմի կազմում անցկացրել է 132 հանդիպում` դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022