Պաշտոնական. Ռոբի Քինը լքել է պաշտոնը 📸
Ռոբինը Քինը հեռացել է «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հունգարական ակումբն իռլանդացի մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. հունվարից, 82 խաղում տարել է 52 հաղթանակ, գրանցել 14 ոչ-ոքի, կրել 16 պարտություն, մեկական անգամ դարձել երկրի չեմպիոն ու գավաթակիր։
«Ֆերենցվարոշն» ավարտված մրցաշրջանում չկարողացավ 8-րդ անգամ անընդմեջ դառնալ Հունգարիայի չեմպիոն։ Տիտղոսը սենսացիոն կերպով նվաճեց «Դյորը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Հունգարիայի Բարձրագույն առաջնություն, Ռոբի Քին, ՖԵրենցվարոշ