Պաշտոնական. Ռոբերտո Մանչինին գլխավորեց Սաուդյան Արաբիայի հավաքականը
Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արբաիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունն, այդ երկրի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իտալացի անվանի մասնագետ Ռոբերտո Մանչինին։
Կողմերի միջև կնքված պայմանագրի մանարասները չեն հաղորդվում։
Այդուհանդերձ, ինսայդեր Նիկոլո Սկիրային հաջողվել էր պարզել, որ 58-ամյա մասնագետը Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2026 թ., իսկ նրա տարեկան աշխատավարձը լինելու է 20 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Մանչինին վերջերս է հեռացել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, որը մարզում էր 2018 թ. մայիսից։
«Սկուադրա աձուրին» 2021 թ. ամռանը նրա գլխավորությամբ դարձել է Եվրոպայի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԵՎՐՈ-2020, իտալիայի հավաքական, Ռոբերտո Մանչինի, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի հավաքական, տրանսֆերներ