Պաշտոնական. Մաուրիսիո Պոչետինոն նշանակվեց Չելսիի գլխավոր մարզիչ
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մաուրիսիո Պոչետինոն։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, որն ունի այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
Նշենք, որ Պոչետինոյի վերջին աշխատավայրը ՊՍԺ-ն էր, որն արգենտինացի մասնագետը մարզել է 2021-2022 թթ.։
Ժամանակին 51-ամյա մասնագետը մարզել է նաև «Տոտենհեմը» (2014-19 թթ.), «Սաութհեմպտոնը» (2013-14 թթ.) և «Էսպանյոլը» (2009-12 թթ.)։
Հավելենք, որ «Չելսին» Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում վաստակեց 44 միավոր և զբաղեցրեց միայն 12-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Մաուրիսիո-Պոչետինո, Չելսի