Պաշտոնական. Հայ ֆուտբոլիստը տեղափոխվեց գերմանական ակումբ
Հայ պաշտպան Մարկ Գևորգյանն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել Բունդեսլիգա-2-ը ներկայացնող «Համովերի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
19-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալու «Հանովորի» Մ-23 թիմում։ «Հանովեր II»-ը 2023/24 մրցաշրջանում նվաճել է Բունդեսլիգա-3-ի ուղեգիր։
Նշենք, որ Մարկ Գևորգյանն ավստրիական «Զալցբուրգի» սան է և հանդես է եկել ակումբի երիտասարդական թիմում` «Լիֆերինգում»։ Հայ ֆուտբոլիստը «Լիֆերինգի» կազմում 35 խաղում խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Նա «Զալբուրգի» Մ-19 թիմի հետ մասնակցել է Չեմպիոնների լիգայի երիտասարդական մրցաշարին և 12 խաղում կատարել 3 ասիստ։
Գևորգյանը նաև 5 հանդիպում է անցկացրել Գերմանիայի Մ-17 հավաքականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Երիտասարդական Չեմպիոնների լիգա, Երկրորդ Բունդեսլիգա, Երրորդ Բունդեսլիգա, Զալցբուրգ, Լիֆերինգ, Հանովեր 96, Հանովեր II, Չեմպիոնների-լիգա, տրանսֆերներ