Պաշտոնական. Ինտերը նոր սեփականատեր ունի
Միլանի «Ինտերի» ղեկավարումը փոխանցվել է ամերիկյան Oaktree Capital ներդրումային հիմնադրամին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիմնադրամը նույնպես պաշտոնապես հաստատել է, որ մայիսի 22-ից սկսում է «ներաձուրիների» ղեկավարումը։
Sky Sports-ը գրում է, որ 2021 թ. միլանյան ակումբի նախագահ Սթիցեն Չանը Oaktree Capital-ից 380 մլն եվրո վարկ է վերցրել։ Վարկի դիմաց չինացի ֆունկցիոները գրավ է դրել ակումբը։ 32-ամյա Չանը չի կարողացել ժամանակին մարել վարկը, այդ պատճառով ակումբն անցել է ամերիկացիներին։ Վարկի տոկոսագումարը ներառյալ` Չանը պետք է ներդրումային հիմնադրամին վերադարձեր 395 մլն եվրո։
Միլանյան ակումբի ղեվարակության փոխանցման և փաստաթղթաբանության գործընթացը կտևի 15-20 օր։
«Oaktree-ն կփորձի հավատարիմ մնալ իր լավագույն արժեքներին` «Ինտերի» հետ երկարաժամկետ բարգավաճման հասնելու համար՝ սկզբնական շրջանում շեշտը դնելով ակումբի գործառնական և ֆինանսական կայունության վրա:
Oaktree-ին մեծ հարգանքով է վերաբերվում «Ինտերի» պատմությանը, խաղացողների կիրքին և ակումբի երկրպագուների նվիրվածությանը: Oaktree-ն շարունակելու է սերտորեն համագործակցել «Ինտերի» ներկայիս ղեկավարության, գործընկերների, լիգայի և մարզական ղեկավար մարմինների հետ՝ ապահովելու ակումբի հաջողությունը խաղադաշտում և դրանից դուրս»,- նշված է հիմնադրամի պաշտոնական հայտարարության մեջ։
Հավելենք, որ Սթիցեն Չանը «Ինտերի» նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Oaktree Capital, Ինտեր, Սթիվեն Չան