Պաշտոնական. Էդգար Բաբայանը փոխեց ակումբային գրանցումը
Ինչպես տեղեկացնում է դանիական Սուպերլիգան ներկայացնող «Վայլեի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել հայազգի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանի հետ։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 6 ամսով` մինչև 2022 թ. հունիսի 30-ը։
Աղբյուրի փոխանցմամբ` 26-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել և միացել ակումբին, որն այժմ Թուրքիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում։
Հավելենք, որ Բաբայանի վերջին ակումբը Կիպրոսը ներկայացնող «Պաֆոսն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2021 թ. սեպտեմբերից։ Հայազգի ֆուտբոլիստը «Պաֆոսի» մարզաշապիկով անցկացրել է 6 հանդիպում` աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։
Նշենք, որ «Վայլեն» Դանիայի Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 17 խաղից հետո վաստակել է ընդամենը 9 միավոր և 12 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է վերջին հորիզոնականը։ Առաջնությունը կվերսկսվի փետրվարի 18-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանիայի Սուպերլիգա, Էդգար Բաբայան, Հայաստանի-հավաքական, Վայլե, տրանսֆերներ