Պաշտոնական. Դեկլան Ռայսը տեղափոխվեց Արսենալ
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսին։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
«Զինագործենրը» գործարքի դիմաց «մրճահարներին» վճարել են 116 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով կավելանա ևս 6 միլիոն եվրո։
Նշենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես է գալու «41» համարի ներքո։
հավելենք, որ այս գործարքը սահմանել է մի շարք ռեկորդներ։
Հավելավճարները ներառնալ` այն դարձել է Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը` գերազանցելով Էնցո Ֆերնանդեսի ռեկորդը, ում դիմաց «Չելսին» 2023 թ. ձմռանը «Բենֆիկային» վճարել է 121 մլն եվրո։
Այն դարձել է նաև «Արսենալի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը` գերազնացելով Նիկոլա Պեպեի ռեկորդը, ում դիմաց «զինագործները» 2019 թ. ամռանը «Լիլին» վճարել են 80 մլն եվրո։
Բացի այդ, այս տրանսֆերը դարձել է «Վեսթ Հեմի» պատմության ամենաթանկարժեք վաճառքը` գերազանցելով Դմիտրի Պայետի ռեկորդը, ում դիմաց «Մարսելը» 2017 թ. ձմռանը «մրճահարներին» վճարել է 29,3 մլն եվրո։
Ավելացնենք, որ Դեկլան Ռայսը «Վեսթ Հեմի» սան է, որի կազմում անցկացրել է 245 հանդիպում` դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Դեկլան-Ռայս, Վեսթ Հեմ, տրանսֆերներ