Պաշտոնական. Դավիդ Ներեսը փոխեց ակումբային գրանցումը
Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքը, ակումբի հարձակվող Դաբիդ Ներեսը կարիերան կշարունակի Դոնեցկի «Շախտյորի» կազմում։
Աղբյուրի փոխանցմամբ` «հանքափորները» 24-ամյա վինգերի դիմաց կվճարեն 12 մլն եվրո, իսկ կողմերի միջև պայմանագիրը կկքնվի մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ Դավիդ Ներեսը «Այաքսի» շարքերը համալրել էր 2017 թ. հունվարին, որի կազմում անցկացրել է 180 հանդիպում` դառնալով 47 գոլի և 41 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Դավիդ Ներես, Շախտյոր, տրանսֆերներ