Պաշտոնական. Դանի Օլմոն տեղափոխվեց Լայպցիգ
Ինչպես տեղեկացնում է գերմանակ «Լայպցիգի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել Զագրեբի «Դինամոյի» 21-ամյա եզրային հարձակվող Դանի Օլմոյին։
Ըստ որոշ աղբյուրների` գործքն արժեցել է 30 մլն եվրո, որը, կախված խաղացողի ելությթներից, կարող է հասնել մինչև 45 մլն եվրո։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2024 թվականը։
Օլմոյի վաճառքը դարձել է ռեկորդային թե՛ «Դինամոյի» և թե՛ ողջ խորվաթական ֆուտբոլի համար` դառնալով վաճառված ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։
Նշենք նաև, որ գերմանական ակումբի խաղավողի համար մղվող պայքարում կարողացավ առաջ անցնել «Բարսելոնայից» և «Վուլվերհեմպտոնից»։
Երիատասարդ վինգերն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 22 հանդիպման` դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
# Դանի Օլմո, Դինամո Զագրեբ, Լայպցիգ, տրանսֆերներ