Պաշտոնական. Դանիելե դե Ռոսին գլխավորեց Բ սերիան ներկայացնող ակումբը
Ինչպես տեղեկացնում է իտալական Բ սերիան ներկայացնող ՍՊԱԼ-ի պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իտալական ֆուտբոլի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Դանիելե դե Ռոսին։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Հատկանշական է, որ 39-ամյա մասնագետի համար սա առաջին մարզչական փորձն է։
Դե Ռոսին 2021 թ. մարտից մինչև օգոստոս ընդգրկված է եղել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի շտաբում, որի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն։
Հիշեցնենք, որ Դանիելե դե Ռոսին առավել հայտնի է «Ռոմայի» կազմում ունեցած մրցելույթներով, որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 616 անգամ` դառնալով 63 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բ-Սերիա, Դանիելե դե Ռոսսի, իտալիայի հավաքական, Ռոմա, ՍՊԱԼ, տրանսֆերներ