Պաշտոնական. «Արսենալը» 87,5 միլիոն է վճարել Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար 📸
«Արսենալը» ձեռք է բերել «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարայեսին, հայտնում է Անգլիայի չեմպիոնի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որը կսպառվի 2030թ. հուլիսի 1-ին։
Transfermarkt-ի տվյալներով` «Զինագործները» Գիմարայեսի տեղափոխության համար «Կաչաղակներին» վճարել են 87,5 միլիոն եվրո և իրականացրել ակումբի պատմության մեջ երկրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը։
Ավելի շատ գումար լոնդոնյան գրանդը վճարել է միայն Դեկլան Ռայսի տեղափոխության համար` «Վեսթ Հեմից» ձեռք բերելով 116,6 միլիոն եվրոյով։
Գիմարայեսը «Նյուքասլում» հանդես էր գալիս 2022թ. հունվարից, 195 խաղում խփել է 31 գոլ, կատարել 32 ասիստ։
28-ամյա ֆուտբոլիստը 2020թ. նոյեմբերից հրավիրվում է Բրազիլիայի ազգային հավաքական։ Նա «Պենտակամպիոնների» կազմում 48 խաղում գրանցել է 3 գոլ ու 12 ասիստ։
Գիմարայեսն ազգային թիմի հետ մասնակցեց ԱԱ-2026-ին` 5 խաղում կատարելով 4 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml