Պաշտոնական․ Չելսիի պաշտպանը հանդես կգա Պորտուի կազմում
Ինչպես տեղեկացնում է «Պորտուի» պաշտոնական կայքը, ակումբը «Չելսիից» վարձակալել է կենտրոնական պաշտպան Մալանգ Սարին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 21-ամյա ֆրանսիացի պորտուգալական ակումբում հանդես կգա մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, ինչից հետո կրկին կմիանա «ազնվականներին», քանի որ «վիշապները» խաղացողին գնելու իրավունք չեն ունենալու։
Հիշեցնենք, որ Մալանգ Սարը վերջերս է միացել «Չելսիին»։ Խաղացողը ազատ գործակալի կարգավիճակով 5 տարվա պայմանագիր կնքեց լոնդոնյան ակումբի հետ, քանի որ լրացել էր նրա պայմանագիրը «Նիցցայի» հետ։
Նոր ակումբի կազմում Սարը հանդես կգա «32» համարի մարզաշապիկով։
# Մալանգ Սար, Չելսի, Պորտու, տրանսֆերներ