Պաշտոնական․ Հոֆֆենհայմը հեռացրել է գլխավոր մարզչին
Ինչպես տեղեկացնում է «Հոֆֆենհայմի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրյոդերը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
Գերմանական ակումբը Շրյոդերի հեռացումը բացատրում է այն բանով, որ կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել ակումբի հետագա զարգացման հարցում։
Շրյոդերը «Հոֆֆենհայմը» գլխավորել էր 2019 թվականի հուլիսի 1-ին, իսկ գործող պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2022 թվականը։ «Հոֆֆենհայմը» Բունդեսլիգայի շրջանակում կայացած 30 տուրերից հետո զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ «Հոֆֆենհայմի» կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը, ով ընթացիկ մրցաշրջանում մասնկացել է 17 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ։ Ադամյանը փետրվարին ենթարկվել է կոճի վիրահատության, ինչից հետո դեռևս ապաքինվում է վնասվածքից։
# Ալֆրեդ Շրյոդեր, Բունդեսլիգա, Հոֆֆենհայմ, Սարգիս-Ադամյան