Պաշտոնական․ Կասիլիասն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան
«Ռեալի», Իսպանիայի հավաքականի և և «Պորտուի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը պաշտոնապես հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։
39-ամյա նախկին դարպասապահը Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում կատարել է հետևյալ գրառումը․
«Կարևոր է ոչ թե արդյունքը, այլ այն ճանապարհը, որը դու անցնում ես և այն մարդիկ, որոնք քեզ շրջապատում են, քանի որ ճանապարահն ուղեկցվում է աշխատանքի շնորհիվ։
Կարծում եմ՝ առանց որևէ կասկածի կարող եմ ասել, որ իմ անցած ուղու և կարիերայի արդյունքի մասին կարելի էր միայ երազել»։
Հիշեցնենք, որ Իկեր Կասիլիասը «Ռեալ Մադրիդի» մարզադպրոցի սան է, որի կազմում հանդես է եկել 1996-2015 թվականներին։ Իսպանացի նախկին դարպասապահը «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 725 պաշտոնական հանդիպման՝ ակումբի հետ նվաճելով 19 տիտղոս, այդ թվում՝ երեք անգամ ՉԼ գավաթը։
Կասիլիասը Իսպանիայի հավաքականի հետ երկու անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն (2008 և 2012 թվականներին), իսպ 2010 թվականին «Ֆուրիա ռոխայի» հետ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Դարպասապահը 2015 թվականից հանդես էր գալիս «Պորտուի» կազմում, որի կազմում մեկ անգամ դարձել է Պորտուգիայի չեմպիոն, երկու անգամ՝ Սուպեր գավաթակիր։
Իկեր Կասիլիասը 2019 թվականի մայիսին սրտի կաթված էր ստացել, ինչից հետո վիրահատության էր ենթարկվել։ Այդ վիրահատությունից հետո իսպանացի դարպասապահը որևէ հանդիպման չի մասնակցել։ Կասիլիասը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Պորտուգալիայի Պրեմեիեր լիգայի 2018/19 մրցաշրջանի 31-րդ տուրի «Ռիու Ավե» 2։2 «Պորտու» հանդիպման շրջանակում։
Հավելենք, որ, ամենայն հավանականությամբ, Կասիլիասը կվերադառնա «Ռեալ»՝ նշանակվելով ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի խորհրդական։
# Իկեր Կասիլիաս, Իկեր-Կասիլյաս, Իսպանիայի հավաքական, Պորտու, Ռեալ Մադրիդ