Պաշտոնական․ Եղիշե Մելիքյանը գլխավորեց Փյունիկը
Ինչպես տեղեկացնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Եղիշե Մելիքյանը։
Մելիքյանի վերջին աշխատավայրը եղել է «Ալաշկերտը», որը նա մարզել է 2020 թվականի հունիսից մինչև 2021 թվականի հունվար։
Բացի «Ալաշկերտից», Եղիշե Մելիքյանն աշխատել է նաև ուկրաինական «Մետալուրգ», «Ստալ» և «Լվով» ակումբներում։
Եղիշե Մելիքյանը երկրպագուներին հայտնի է նաև Հայաստանի ազգային հավաքականում ունեցած մրցելույթներով, որի կազմում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 30 հանդիպում։
# Եղիշե Մելիքյան, Փյունիկ