Պաշտոնական․ Դավիդ Սիլվան վերադարձավ իսպանական Լա լիգա
Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Սոսիեդադի» պաշտոնական կայքը, ակումբը պայամանագիր է կնքել Դավիդ Սիլվայի հետ։
Կողմերի միջև կնքվել է երկու տարվա պայմանագիր, իսկ 34-ամյա իսպանացի կիսապաշտպանը Սան-Սեբաստիանը ներկայացնող ակումբ տեղափոխվել է անվճար՝ որպես ազատ գործակալ, քանի որ պայմանագիրն ավարտվեր էլ «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Դավիդ Սիլվան նոր ակումբի շարքերը կհամալրի մոտ օրերս։
Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ Դավիդ Սիլվան կարիերան շարունակելու է «Լացիոյի» կազմում։ Կողմերը համաձայնության էին հասել, սակայն պայմանագիրն այդպես էլ չստորագրվեց։
Հիշեցնենք, որ Դավիդ Սիլվան 2010 թվականից հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Սիլվան «Սիթիի» կազմում մասնակցել է 436 հանդիպման՝ դառնալով 77 գոլի և 140 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «քաղաքաբնակների» հետ նվաճել է 13 տիտղոս, այդ թվում՝ 4 անգամ դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն։
# Դավիդ Սիլվա, Լացիո, Մանչեսթեր-Սիթի, Ռեալ-Սոսիեդադ, տրանսֆերներ