Պաշտոնական․ Ատլետիկոն ու Արսենալը փոխանակում իրականացրին
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Ատլետիկո Մադրիդի» կիսապաշտպան Թոմաս Փարթիին։
Աղբյուրի փոխանցմամբ` «զինագործները» 27-ամյա գանացի կենակետայինի դիմաց վճարել են 50 մլն եվրո. հենց այքան էր կազմում Փարթիի հրաժարագինը։
Թոմաս Փարթին «Ատլետիկոյի» սան է, որի կազմում մանսակցել է 188 հանդիպման` դառնալով 16 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Մադրիդյան ակումբ էլ իր հերթին վարձակալել է «Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրային, սակայն այլ մանարամասները կողմերը չեն հայտնում։
24-ամյա ուրուգվայցի կիսապաշտպանը 2018 թվականից համարվում է «Արսենալի» ֆուտբոլիստ, որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 89 հանդիպման` դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
# Ատլետիկո Մադրիդ, Արսենալ, Թոմաս Փարթի, Լուկաս Տորեյրա, տրանսֆերներ