Չուպո Մոտինգի հերթական պերֆորմանսը. Բավարիան գոլառատ խաղում հաղթեց Հերտային🎥
Գերմանական Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Բավարիան» Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Հերտայի» դեմ։
Մյունխենյան ակումբն արդեն 12-րդ րոպեին Ջամալ Մուսիալայի ջանքերով առաջ անցավ հաշվի մեջ։
Այնուհետև եկավ Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգի բենեֆիսի ժամանակը, ով ընդամենը մեկ րոպեի ընթացքում երկու գնդակ ուղարկեց «մայրաքաղաքայինների» դարպասն ու հաշիվը դարձրեց խոշոր` 3:0։
33-ամյա հարձակվողն իր գոլերը խփեց 37-րդ ու 38-րդ րոպեներին։
Նշենք, որ Չուպո-Մոտինգը գոլի հեղինակ է դառնում 7-րդ խաղում անընդմեջ` այդ ընթացքում մրցակիցների դարպասը գրավելով 9 անգամ։
Թվում էր` Յուլիան Նագելսմանի թիմը հերթական հեշտ հաղթանակն է տոնելու, սակայն նախքան ընդմիջման գնալը «հերտան» երկու գնդակ հետ բերեց. 40-րդ ու 45-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Դոդի Լուկեբակիոն ու Դևի Զելկեն։
Երկրորդ խաղակեսում «Բավարիան» շատ ավելի մոտ էր հաշիվը մեծացնելուն, քան տանտերերն` այն հավասարեցնելուն, այդուհանդերձ այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին։
Այսպիսով, «Բավարիան» հաղթեց 3:2 հաղթեց «Հերտային», ինչից հետո վաստակեց 28 միավոր` գլխավորելով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։
«Հերտան», 11 միավորով, 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Դոդի Լուկեբակիո, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ, Հերտա, Յուլիան Նագելսման, Ջամալ Մուսիալա