ՉԼ. Քառորդ եզրափակիչի առաջին զույգը 📸
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում ձևավորվել է քառորդ եզրափակիչի առաջին զույգը` «Սպորտինգ» – «Արսենալ»։
Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները նախատեսված են ապրիլի 7-8-ին, իսկ պատասխան մրցավեճերը` ապրիլի 14-15-ին։ Հանդիպումների ժամանակացույցը կհաստատվի ավելի ուշ։
Մրցաշարում պայքարը շարունակում են նաև Մադրիդի «Ռեալն» ու ՊՍԺ-ն։
Հիշեցնենք, որ «Արսենալը» 1/8 եզրափակիչում պայքարից դուրս թողեց «Բայերին», իսկ «Սպորտինգը»` «Բուդյո Գլիմտին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml