ՉԼ. Սլովանը հյուրընկալվելիս հաղթեց Զրինսկիին 🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Սլովան Բրատիսլավան» Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքում հյուրընկալվելիս մրցեց «Զրինսկիի» դեմ։
Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «Սլովանը» հաղթեց 1:0 հաշվով։ Հյուրերին հաղթանակ պարգևեց Շարանի Զուբերուի խփած միակ գոլը։
Նշենք, որ «Սլովանի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Տիգրան Բարսեղյանը` դաշտում անցկացնելով 67 րոպե։
Հիշեցնենք, որ «Զրինսկին» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում պայքարից դուրս թողեց Հայաստանի գործող չեմպիոն «Ուրարտուին»` հաղթելով 11-մետրանոցներով։
Հավելենք, որ «Սլովան» – «Զրինսկի» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 1-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Զրինսկի, Ուրարտու, Չեմպիոնների-լիգա, Սլովան-Բրատիսլավա, Տիգրան-Բարսեղյան