ՉԼ. «Ռեալը» կրկին հաղթեց 10 ֆուտբոլիստով` առավելության հասնելով «Մարսելի» նկատմամբ 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել «Մարսելին»։
«Արքայական» ակումբից դուբլ գրանցեղ Կիլիան Մբապեն, իսկ հյուրերից հաշիվը բացել էր Թիմոտի Վեան։
Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթական գոլը խփել է 72-րդ րոպեին Դանի Կարվախալի կարմիր քարտ ստանալուց հետո։
Մադրիդյան գրանդը նախորդ խաղում նույնպես հաղթել էր 10 ֆուտբոլիստով` Իսպանիայի Լա լիգայի չորրորդ տուրում առավելության հասնելով «Ռեալ Սոսիեդադի» (2:1) նկատմամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am