ՉԼ. ՊՍԺ-ն կրկին հաղթեց «Արսենալին»` դուրս գալով եզրափակիչ 🎥

ՉԼ. ՊՍԺ-ն կրկին հաղթեց «Արսենալին»` դուրս գալով եզրափակիչ 🎥

08/05/2025 - 00:51

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում միմյանց դեմ մրցեցին ՊՍԺ-ն և «Արսենալը»։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Պարի Սեն-Ժերմենը» հյուրընկալվելիս հաղթել էր 1:0 հաշվով։

Պատասխան խաղում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը կրկին հաղթեց` 2:1 հաշվով։

Փարիզյան գրանդից աչքի ընկան Ֆաբիան Ռուիսն ու Աշրաֆ Հակիմին, «զինագործների» միակ գոլը խփեց Բուկայո Սական։

1:0 հաշվի ժամանակ տանտերերից 11-մետրանոցից աչքի ընկնել չկարողացավ Վիտինիան. լոնդնոյան թիմին փրկեց դարպասապահ Դավիդ Ռայան։

Այսպիսով, ՊՍԺ-ն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:1 հաշվով և պատմության մեջ երկրորդ անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Փարիզյան գրանդն «ականջավոր» գավաթը կվիճարկի Միլանի «Ինտերի» դեմ։ Եզրափակիչը կկայանա մայիսի 31-ին Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023