ՉԼ. «Նոայի» հավանական մրցակիցները որակավորման երկրորդ փուլ դուրս գալու դեպքում
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ դուրս գալու դեպքում «Նոայի» հավանական մրցակիցները։
Ակումբը վիճակահանության ժամանակ կլինի երկրորդ զամբյուղում ու կարող է մրցակից ստանալ «Կոպենհագենին» (Դանիա), «Ֆերենցվարոշին» (Հունգարիա), «Լյուդոգորեցին» (Բուլղարիա) – «Դինամո Մինսկ» (Բելառուս) զույգի հաղթողին և «Լեխ Պոզնանին» (Լեհաստանին)։
Երկրորդ փուլի վիճակահանությունը կկայանա հունիսի 18-ին` Երևանի ժամանակով 14:00-ից սկսած։
Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում «Նոան» կմրցի Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստի» դեմ։ Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին կամ 9-ին Հայաստանում, իսկ պատասխան խաղը` հուլիսի 15-ին կամ 16-ին Պոդգորիցայում։ Խաղացանկն ու հանդիպումների ժամանակացույցը կհաստատվի հունիսի 20-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բուդուչնոստ, Դինամո Մինսկ, Լեխ, Լյուդոգորեց, Կոպենհագեն, Նոա, Չեմպիոնների-լիգա, ՖԵրենցվարոշ