ՉԼ. Մաքքաբին կրկին հաղթեց Սլովանին` դուրս գալով որակավորման փլեյ-օֆֆ փուլ 🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Մաքքաբի Հայֆան» սեփական հարկի տակ մրցեց «Սլովանի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Մաքքաբին» հյուրընկալվելիս հաղթել էր 2:1 հաշվով։
Պատասխան խաղում էլ հիմնականում հավասար պայքարում ընթացած պայքարում Իսրայելը ներկայացնող ակումբը կրկին հաղթանակի հասավ` այս անգամ առավելության հասնելով 3:1 հաշվով։
Դեգո Մեսայի թիմի գոլերը խփեցին Ֆրանցդի Պիերոն, Դիա Սաբան և Դին Դավիդը։
«Սլովանի» կազմից միակ գոլն էլ խփեց Մարկո Տոլիչը։
Նշենք, որ հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Տիգրան Բարսեղյանը, ով փոխարինվեց ընդմիջմանը։
Այսպիսով, «Մաքքաբի Հայֆան» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 5:2 հաշվով` դուրս գալով Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, որի շրջանակում մրցելու է շվեյցարական «Յանգ Բոյսի» դեմ։
Ինչ վերաբերում է «Սլովանին», ապա Սլովակիայի չեմպիոնը պայքարը շարունակի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում և կմրցի «Արիս Լիմասոլի» (Կիպրոս) դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մաքքաբի Հայֆա, Չեմպիոնների-լիգա, Սլովան-Բրատիսլավա, Տիգրան-Բարսեղյան