ՉԼ. Բրագան համառ պայքարում հաղթեց Պանատինայկոսին🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում պորտուգալական «Բրագան» սեփական հարկի տակ մրցեց «Պանատինայկոսի» դեմ։
Հիմնականում հավասար պայքարում անցած առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։
Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո տանտերերեը բավական ակտիվ մեկնարկեցին և արդեն 51-րդ րոպեին Աբել Ռուիսի ջանքերով բացեցին հաշիվը։
73-րդ րոպեին Արթուր Ժորժեի թիմը նաև կրկնապատկեց առավելությունը. աչքի ընկավ րոպեներ առաջ փոխարինման դուրս եկած Ալվարո Ջալոն։
90+5-րդ րոպեին «Բրագայի» ֆուտբոլիստները շատ մոտ էին այս դիմակայության ելքը գրեթե վճռելուն, սակայն մոտ տարածությունից Ռոնի Լոպեշի կատարած հարվածից հետո հունական ակուկբին փրկեց 32-ամյա իտալացի դարպասապահ Ալբերտո Բրինյոլին։
Այդ դրվագից հետո «Պանատինայկոսի» ֆուտբոլիստները նետվեցին կտրուկ հակագրոհի և կարողացան մեկ գնդակ հետ բերել, որը 90+6-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Դանիել Մանչինին։
Այսպիսով, «Բրագան» հաղթեց 2:1 հաշվով։
Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին Աթենքի Սպիրոս Լուիսի անվան «Օլիմպիական» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աբել Ռուիս, Ալբերտո Բրինյոլի, Ալվարո Ջալո, Արթուր ժորժե, Բրագա, Դանիել Մանչինի, Չեմպիոնների-լիգա, Պանատինայկոս