ՉԼ. «Արսենալը» քառորդ եզրափակիչում է` վստահ խաղով հաղթելով «Բայերին» 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Բայերին»։
Լևերկուզենում կայացած դիմակայության առաջին խաղում ակումբները փոխանակվել էին մեկական գոլով` 1:1։
Պատասխան խաղում «զիանգործներից» աչքի ընկան Էբերեչի Էզեն ու Դեկլան Ռայսը։
Այսպիսով, Միկել Արտետայի գլխավորած թիմը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Լիսաբոնի «Սպորտինգին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml