Հայտնի են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը քվեարկություն է անցկացնում ՝ պարզելու Չեմպիոնների լիգայի անցնող շաբաթվա լավագույն ֆուտբոլիստին։
Մրցանակին հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները․
Օլիվիե Ժիրու («Չելսի») – շրջադարձ հարվածով գոլ «Ատլետիկո Մադրիդի» դարպասը, 2 հարված, 1-ը՝ դիպուկ, 1 գնդակի խլում, 1 մրցակցի գրոհի կասեցում:
Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») – 1 գոլ «Լացիոյի» դարպասը, 3 հարված, 3-ն էլ դիպուկ, 1 «կարևոր» փոխանցում, 2 օդային մենապայքարի հաղթող:
Ֆերլան Մենդի («Ռեալ Մադրիդ») – 1 գոլ «Ատալանտայի» դարպասը, 1 «կարևոր» փոխանցում, փոխանցումների 87% ճշգրտություն, 2 գնդակի խլում, 2 մրցակցի գրոհի կասեցում, 2 դիպում «կախած» փոխանցում:
Ժոաո Կանսելու («Մանչեսթեր Սիթի») – 1 գոլային փոխանցում «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ խաղում, փոխանցումների 95 % ճշգրտություն:
Քվեարկությանը կարող եք մասնակցել այստեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Ատլետիկո Մադրիդ, Բավարիա, Բորուսիա Մյունխենգլադբախ, Ժոաո Կանսելու, Լացիո, Մանչեսթեր-Սիթի, ՈւԵՖԱ, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռոբերտ-Լևանդովսկի, Օլիվիե Ժիրու