Չեմպիոնական Բայերը! Ալոնսոյի թիմը խոշոր հաշվով հաղթեց Բավարիային 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրի կենտրոնական խաղում «Բայերը» սեփական հարկի տակ մրցեց «Բավարիայի» դեմ։
«Դեղագործները» հերթական վստահ խաղն անցկացրին` «ռեկորդ մայսթերին» հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։
Խաբի Ալոնսոյի թիմից աչքի ընկան Յոսիպ Ստանիշիչը, Ալեխանդրո Գրիմալդոն ու Ժերեմի Ֆրիմպոնգը։
Այս հաղթանակից հետո լևերկուզենյան ակումբը վաստակեց 55 միավոր և շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։
«Բավարիան», 50 միավորով, 2-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am