Չելսիի վաճառքը կասեցվել է. Մեծ Բրիտանիան պատժամիջոց սահմանեց Աբրամովիչի նկատմամբ
Ինչպես տեղեկացնում է լրագրող Սթիվեն Սվայնֆորդը, Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել հայտնի ռուս գործարար Ռոման Ամրամովիչի նկատմամբ։
Պատժամիջոցների հետևանքով Աբրամովիչի` Մեծ Բրիտանիայում գործող ֆինանսական բոլոր հաշիվներն ու ակտիվները, այդ թվում` «Չելսին», սառեցվել են, իսկ ակումբի վաճառքը կասեցվել է։
Հաղորդվում է, որ «Չելսին» հատուկ արտոնագիր է ստացել` ֆուտբոլային գործունեությունը շարունակելու համար։ «Ազնվականները» կկարողանան շարունակել մասնակցել բոլոր մրցաշարերին, սակայն պատժամիջոցները փաստացի արգելում են ակումբի վաճառքը։
Հավելենք, որ այս տեղեկությունը հաստատել է նաև Reuters գործակալությունն ու հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լրագրող Թարիք Փանջան էլ հրապարակել է Մեծ Բրիտանիայի կառավարության որոշման տեսքտը։
Հիշեցնենք` Ռոման Աբրամովիչը նախ «Չելսիի» կառավարումը հանձնեց բարեգործական հիկնադրամին, այնուհետև պաշտոնապես հայտարարեց, որ ակումբը վաճառքի է հանվել։
55-ամյա գործարարը լոնդոնյան ակումբը գնել է 2003 թվականին` 140 մլն ֆունտի դիմաց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Չելսի, Ռոման Աբրամովիչ