Չելսիի կանանց թիմը կհռչակվի չեմպիոն, չնայած առաջատարը Սիթին է
«Չելսիի» կանանց թիմը կհռչակվի Անգլիայի չեմպիոն, չնայած մրցաշարային աղյուսակը առաջնության դադարեցման պահին գլխավորում էր «Մանչեսթեր Սիթին»։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջնությունը կմնա անավարտ՝ չեղարկվելով։
Այդ տեղեկատվությունը տարածել է The Times-ի լրագրող Մարտին Ցիգլերը։ Նա հաստատել է, որ Անգլիայի կանանց ֆուտբոլի առաջնության արդյունքները վերջնական կհրապարակվի մոտ ժամանակներս։
««Չելսին» զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, «Ման․ Սիթիին» զիջում է մեկ միավոր, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել «քաղաքաբնակներից» և միջինը մեկ խաղում ավելի շատ միավոր է վաստակել, իսկ «Լիվերպուլի» կանանց թիմը դուրս կմնա բարձրագույն առաջնությունից՝ հաջորդ տարի հանդես գալով Չեմպիոնշիփում, իսկ նրանց տեղը կզբաղեցնի «Աստոն Վիլլան»»,- գրել է Ցիգլերը Twitter-ի իր օգտահաշվում։
Նշենք, որ Անգլիայի կանանց ֆուտբոլային ասոցիացիայի Սուպերլիգան խաղարկվում է 2010 թվականից։ «Չելսին» երկու անգամ՝ 2014/15 և 2017/18 մրցաշրջաններում դարձել է չեմպիոն․ սա «ազնվականների» երրորդ չեմպիոնությունը կլինի։
# Անգլիայի կանանց Սուպերլգիա, Լիվերպուլի կանանց թիմ, Մանչեսթեր Սիթիի կանանց թիմ, Չելսիի կանանց թիմ