Էմերի.Կարող ենք վերադառնալ լավագույն քառյակ

Էմերի.Կարող ենք վերադառնալ լավագույն քառյակ

25/04/2019 - 15:16

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է «Վուլվերհեմփթոնից» կրած պարտության մասին (1:3):

«Մենք մինչև հանդիպման սկիզբը գիտեինք, որ դժվար է լինելու, քանի որ «Վուլվերհեմփթոնը» ամբողջ մրցաշրջանի ընթացքում հզոր է խաղում, լավ է գործում պաշտպանությունում, իսկ հարձակման գծումունեն շատ արագ խաղացողներ: Նրանք խաղացին շատ կազմակերպված, դժվար էր նրանց կոտրելը:

Առաջին 25 րոպեները մենք հիանալի սկսեցինք, կառավարում էինք գնդակը, բայց շատ պահեր չունեցանք: Փորձեցինք 2-րդ խաղակեսը գնահատել որպես նոր հանդիպում, խաղը փոխվեց, մենք գոլ խփեցինք:

Կարող ենք հիասթափվել, բայց ԱՊԼ-ում պետք է ստաբիլ լինել բոլոր 38 խաղերի ընթացքում: Ջղայնացած ենք, բայց պետք է հիշենք, թե ինչպես էինք խաղում 3 ամիս առաջ: Կարող ենք լավատես լինել և վերադառնալ լավագույն քառյակ»,- Էմերիի խոսքերն է մեջբերում BBC-ն:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022