ՈՒԵՖԱ-ն մի շարք կարևոր որոշումներ է կայացրել․ հայտնի է դարձել, թե երբ է նախատեսված ավարտել եվրոպական առաջնությունները
Այսօր՝ մարտի 17-ին, ՈՒԵՖԱ-ն Եվրոպական ակումբների ասոցիացիայի, FIFPro-ի, ինչպես նաև Եվրոպական լիգաների ասիոցիացիաների հետ հանդես է եկել համատեղ հայտարարյամբ։
Այդ հայտարարությունում նշվում է, որ կողմերը համաձայնեցրել են եվրոպական ֆուտբոլի ընթացիկ մրցաշրջանի հետ կապված հետևյալ կետերը․
«Եվրոպական բոլոր ներքին և միջզագային մրցաշարերն ավարտել մինչև ընթացիկ սպորտային տարվա ավարտը, այսինքն՝ հունիսի 30-ից ոչ ուշ, եթե իրավիճակը բարելավվի և հնարավոր կլինի անցկացնել հետաձգված հանդիպումները։
Հնարավոր է նախօրոք հաստատված խաղացանկում տեղի ունենան փոփոխությունները։ Խոսքը վերաբերվում է նրան, որ, հնարավոր է նաև, շաբաթվա աշխատանքային օրերին ավելի հաճախ անցկացվեն ներքին առաջնությունների հանդիպումներ, իսկ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացնող եվրագավաթային հանդիպումներն անցկացվեն հանգստյան օրերին։
Չեպմիոնների լիգայի և Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության որակավորման փուլի հանդիպումները կմեկնարկեն 2020 թվականի հունիսի 30-ից ոչ շուտ»,- նշվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 17-ին, ՈՒԵՖԱ-ի 55 անդամ-պետությունների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել արտահիրթ նիստ, որն անցկացվել է տեսազանգի օգնությամբ։ Նիստի արդյունքում որոշվել է Եվրո-2020-ն անցկացնել 2021 թվականի հունիսի 11-հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում։
# Եվրոպա-լիգա, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա