Պաշտոնական․ ՈՒԵՖԱ-ն հաստատեց ՉԼ նոր ձևաչափը
ՈՒԵՖԱ-ն հաստատել է Չեմպիոնների լիգայի անցկացման նոր ձևաչափը, որն ուժի մեջ կմտի 2024 թվականից։ Այդ մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 32 ակումբի փոխարեն մրցաշարին կմասնակցեն 36 ակումբներ։
Նոր ձևաչափն իրենից ենթարդում է առանձին միացյալ լիգա՝ խմբային փուլի փոխարեն։ Եթե նախկին ակումբներն իրենց խմբերում անցկացնում եին 6-ական հանդիպում (3 հանդիպում տանը, 3 հանդիպում՝ դրսում), ապա այժմ յուրաքանչյուր ակումբ ընդհանուր լիգայում անցկացնելու է նվազագույնը 10 հանդիպումը (5 տնային հանդիպում, 5՝ արտագնա)։
Լավագույն 8 ակումբները միանգամից կնվաճեն 1/8 եզրափակչի ուղեգիր, իսկ 9-24-րդ հորիզոնականները զբաղեցրած ակումբները լրացուցիչ անցումային հանդիպումներ կանցկացնեն, որպեսզի պարզեն մյուս 8 ակումբներին, որոնք պայքարը կշարունակեն մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում։
Ակումբները Չեմպիոնների լիգային կորակավորվեն նախկին սկզբունքներին համապատասխան՝ առաջնությունների միջոցով։ Լրացուցիչ տեղ կստանա այն երկրի առաջնության 3-րդ հորիզոնականը զբաղեցրած ակումբը, որն ըստ ՈՒԵՖԱ-ի անդամ-երկրների ասոցիացիաների վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը։ Եվս մեկ լրացուցիչ ուղեգիր կտարամադրվի որակավորման փուլի, այսպես կոչված, չեմպիոնների ուղու միջոցով որոկավարվող ակումբներին։ Այսինքն, այդ ճանապարհով որակավորվող ակումբների թիվը կդառնա 5՝ նախկին 4-ի փոխարեն։
Նման փոխոխությունների կենթարկվեն նաև Եվրոպա լիգան (8 հանդիպում հիմնական լիգայում) և Կոնֆերենցիաների լիգան (6 հանդիպում հիմնական փուլում)։ Հետագա քննարկումների արդյունքում, հնարավոր է, այս մրցաշարերի մասնակիցների քանակը նույնպես դառնան 36։
Եվրագավաթային բոլոր հանդիպումներն անցկացնվելու են աշխատանքային օրերին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա