Հայտնի է, թե քանի խաղով է որակազրկվել Մեսսին` Ատլետիկի դեմ խաղում ստացած կարմիր քարտի համար
Ինչպես հաղորդում է Marca-ն, «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին որակազրկվել է 2 խաղով Իսպանիայի Սուպեր գավաթի եզրափակչի՝ «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ կայացած եզրափակչի ժամանակ (2:3) ոչ սպորտայի պահվածքի համար։
Հիշեցնենք, որ Հանդիպման գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն խաղի լրքցուցիչ ժամանակի 120-րդ րոպեին կարմիր քարտով պատժել էր կատալաոնական ակումբի ավագին՝ մրցակցի հարձակվող Ասյեր Վիլյալիբրեին հարվածելու համար։
Հավելենք, որ Մեսսիի որակազրկումը հաստատել է նաև կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
Ըստ Լա լիգայի կանոնակարգի՝ Մեսսին կարող էր որակազրկվել 4-12 խաղով, եթե հաստատվեր, որ նրա գործողություններում առկա է ագրեսիայի դրսևորում։
Այսպիսով, արգենտինացին բաց կթողնի «Կոռնելիայի» (Իսպանիայի գավաթ) և «Էլչեի» (Լա լիգա) դեմ հանդիպումները։
# Ասյեր Վիլյալիբրե, Ատլետիկ Բիլբաո, Բարսելոնա, Լեո Մեսսի, Խեսուս Խիլ Մանսանո