Ովքե՞ր են աշխարհի ամենաարագավազ ֆուտբոլիստները
Ֆրանսիական հանրահայտ Le Figaro պարբերականը հրապարակել է աշխարհի ամենաարագավազ ֆուտբոլիստների տասնյակը։
Ամենաարագ ֆուտբոլստն ընթացիկ մրցաշրջանում դարձել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ով հանդիպումներից մեկի ժամանակ զարգացրել է 36 կմ/ժ արագություն։ Նրան հետապնդում է «Ատլետիկ Բիլբաոյի» հարձակվող Ինյակի Վիլիամսը, ում առավելագույն արագությունը եղել է 35,7 կմ/ժ, իսկ 35,5 կմ/ժ արագությամբ երրորդ լավագույնը «Արսենալի» գոլահար Պիեր-Էմերիկ Օբամեյանգն է։
Լավագույն տասնյակի մնացած հատվածն ունի հետևյալ տեսքը․
4. Կարիմ Բելարաբի («Բայեր») – 35,27 կմ/ժ
5. Կայել Վոլքեր («Մանչեսթեր Սիթի») – 35,21 կմ/ժ
6. Լերոյ Սանե («Մանչեսթեր Սիթի») – 35,04 կմ/ժ
7. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 35 կմ/ժ
8. Կինգսլի Կոման («Բավարիա») – 35 կմ/ժ
9. Ալվարո Օդրիոսոլա («Ռեալ») – 34,99 կմ/ժ
10. Նաչո Ֆերնանդես («Ռեալ») – 34,62 կմ/ժ
Նշենք, որ հանրահայտ FIFA խաղի 2020 թվականի տարբերակում ամենաարագավազ ֆուտբոլիստը «Վուլվերհեմպտոնի» վինգեր Ադամա Տրաորեն է, ում արագությունը 100 հնարավորից գնահատվում է 96 գործակցով, իսկ մոլորակի ամենաարագավազ մարդը շարունակում է մնալ Հուսեին Բոլտը, ով 2009 թվականին զարգացրել է 44 կմ/ժ արագություն։
# Ալվարո Օդրիոսոլա, Ատլետիկ Բիլբաո, Արսենալ, Բայեր Լևերկուզեն, Բավարիա, Ինյակի Վիլիամս, Լերոյ-Սանե, Լիվերպուլ, Կայել Վոլքեր, Կարիմ Բելարաբի, Կիլիան-Մբապե, Կինգլսի Կոման, Մանչեսթեր-Սիթի, Մոհամեդ-Սալահ, Նաչո, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ