Շախմատի Հայաստանի հավաքականը ճանաչվել է հարյուրամյակի լավագույն թիմ 📸
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացել է ՖԻԴԵ-ի (Շախմատի միջազգային ֆեդերացիա) 100-ամյակին նվիրված հատուկ մրցանակաբաշխություն։
Միջոցառման ժամանակ շախմատի Հայաստանի հավաքականը ճանաչվել է հարյուրամյակի (1924-2024 թթ.) լավագույն թիմ։
«Մեկ հզոր մարտիկ ունենալը լավ է, բայց երբ ուժեղ թիմ ունեք, կարող եք նաև աշխարհը շուռ տալ»,- նշված է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում։
ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանին հատուկ մրցանակ է հանձնել։
Հաղորդվում է, որ չնայած ԽՍՀՄ-ի հավաքականը գերիշխող է եղել շախմատում, որոշում է կայացվել մրցանակը հանձնել ներկայումս գոյություն ունեցող երկրներից։ ՖԻԴԵ-ի որոշմամաբ` հաղթողի ընտրության հարցում Հայաստանն առաջ է անցել Չինաստանից։
Հիշեցնենք, որ շախմատի Հայաստանի հավաքականը 2006, 2010 և 2012 թթ. դարձել է շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի հաղթող։
Այս օրերին Բուդապեշտում ընթանում է Համաշխարհային 45-րդ Օլիմպիադան, որը կավարտվի օգոստոսի 23-ին։ Արման Փաշիկյանի գլխավորությամբ հանդես եկող հայ շախմատիստները կայացած 8 մրցափուլից հետո 12 միավորով 14-րդ տեղում են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Համաշխարհային Օլիմպիադա, Շախմատ, Շախմատի Հայաստանի հավաքական, ՖԻԴԵ