Նորբերտո Բրիասկո Բալեկյանի գոլը Կոլոն Սանտա Ֆեի դեմ խաղում🎥
Արգենտինական Լիգա Պրոֆեսիոնալի 17-րդ տուրում «Բոկա Խունիորսը» հյուրընկալվելիս մրցեց «Կոլոն Սանտա Ֆեի» դեմ` հաղթելով 2:1 հաշվով։
«Բոկայի» կազմում տևական դադարից հետո խաղադաշտ վերադարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ով 11-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` բացելով հանդիպման հաշիվը։
Նշենք, որ 29-ամյա հարձակվողը Բուենոս Այրեսը ներկայացնող ակումբի կազմում վերջին անգամ հանդիպման մասնակցել էր 2021 թ. նոյեմբերի 25-ին, իսկ վերջին անգամ գոլը խփել էր 2021 թ. օգոստոսի 26-ին` գրավելով «Պլատենսեի» դարպասը։
Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Բոկա Խունիորսը» վաստակեց 29 միավոր և 28 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արգենտինայի առաջնություն, Բոկա Խունիորս, Կոլոն, Նորբերտո Բրիասկո Բալեկյան