Նյուքասլը խոշոր տրանսֆերներ է նախապատրաստում
«Նյուքասլը» հստակեցրել է հաջորդ տրանֆերային պատուհանի նպատակները։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «կաչաղակները», որոնք մոտ ապագայում ունենալու են նոր սեփականտեր, տրանսֆերների համար կստանան 300 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլին ձեռք բերելն է և «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին հրավիրելը։
Հիշեցնենք, որ «Նյուքասլի» նոր հավանական սեփականատերը Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամեդ բին Սալմանն է, ում կարողությունը գնահատվում է մոտ 300 մլրդ եվրո։
Նշենք, որ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի կարողությունը 11,5 մլրդ եվրո է, «Արսենալի» սեփականտեր Սթեն Կրոնկեինը՝ 8 մլրդ, իսկ «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր շեյխ Մանսուրինը՝ 24,5 մլրդ եվրո։
# Արսենալ, Գարեթ-Բեյլ, Մանչեսթեր-Սիթի, Մոհամեդ բին Սալման, Նյուքասլ, շեյխ Մանսուր, Չելսի, Ռեալ Մադրիդ, Ռոման Աբրամովիչ, Սթեն Կրոնկե