Սկանդալ Լիգա 1-ում. Նիցցայի երկրպագուները հանդիպման ընթացքում հարձակվել են Պայեի վրա🎥
Լիգա 1-ի 3-րդ տուրի շրջանակում «Նիցցան» սեփական հարկի տակ մրցում է «Մարսելի» դեմ։
Այս հանդիպումը սկանդալային ընթացք է ստացել։ Դեռ առաջին խաղակեսի ընթացքում «Նիցցայի» երկրպագուները ագրեսիվ վարք են սկսել դրսևորել «Մարսելի» կիսապաշտպան Դիմիտրի Պայեի հանդեպ` պարբերաբար նրա վրա շշեր ու այլ իրեր նետելով։
75-րդ րոպեին Պայեի համբերության բաժակը լցվեց և այդ շշերից մեկը հետ շպրտեց դեպի երկրպագուները, ինչից հետո այն, ինչ տեղի ունեցավ ցնցեց բոլորին, քանի որ «Նիցցայի» երկրպագուները լցվեցին մարզադաշտ և բախում տեղի ունեցավ կողմերի միջև։
Այժմ հանդիպումը դադարեցված է և դեռևս պարզ չէ`այն կշարունակվի, թե` ոչ։
Ըստ նախնական տեղեկությունների` «Մարսելի» ֆուտբոլիստները չեն պատրաստվում շարունակել հանդիպումը։
Հավելենք, որ խաղի դադարեցման պահին «Նիցցան» հաղթում էր 1:0 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am



